ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է


«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան Դումիկյան

Blog
ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ փոխել առկա ռազմավարական հավասարակշռությունը։ Իր հերթին պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ նախագիծը միտված է բացառապես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Սակայն իրանցի պաշտոնյաների շարունակվող և աստիճանաբար կոշտացող հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ հավաստիացումները Թեհրանում բավարար համոզիչ չեն ընկալվում, ինչը կարող է հանգեցնել նաև գործնական հետևանքների։ Սա առնվազը նշանակում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը և համապատասխան պետական կառույցները չեն իրականացնում բավարար արդյունավետ աշխատանք, ինչը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանից ունեցած տնտեսական կախվածության զգալի ծավալները։

Հայաստանը բնական գազի մոտ 20 տոկոսը ներկրում է Իրանից, ինչը կարևոր դեր ունի երկրի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում։ Երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ցուցանիշ է։ Միաժամանակ, Իրանի տարածքը Հայաստանի համար կենսական տարանցիկ ուղղություն է. հենց այդ ճանապարհով են Հայաստան հասնում Հնդկաստանից, Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից (մասնավորապես՝ ԱՄԷ-ից և Քաթարից), ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք պետություններից ներմուծվող ապրանքները։ Այլ կերպ ասած՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային գործընկեր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող կարևոր լոգիստիկ միջանցք։

Երևան-Մոսկվա հարաբերությունները դեռևս չկարգավորած՝ Հայաստանը փաստացի կարող է հայտնվել նոր խնդիրների առջև։ Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի նկատմամբ կվերացվեն ռուսական սահմանափակումները։ Որպես հիմնավորում՝ նա վկայակոչում էր իր անձնական լավ հարաբերությունները թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սակայն ընտրություններից հետո ո՛չ Պուտինը, ո՛չ Միշուստինն անգամ չշնորհավորեցին Փաշինյանին, իսկ Եկատերինբուրգում Միշուստինի հետ հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի դրական տեղաշարժ չարձանագրվեց։

Հետևապես, ինչի՞ վրա է հիմնված մեր իշխանության հաշվարկը։

Մեզ համար կենսական նշանակություն ունի, որպեսզի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ընթանա այնպես, որ Հայաստանը չվտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր վստահելի և կարևոր հարաբերությունները։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք չպետք է վերածվենք հզորների աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարի։ Փոխարենը պետք է կարողանանք նրանց միջև առկա հակասությունները ծառայեցնել մեր ազգային շահերին՝ առանց վտանգելու մեր անվտանգությունն ու ռազմավարական հետաքրքրությունները։ Այս վճռորոշ փուլում սխալվելու իրավունք պարզապես չունենք։

Ուստի Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված ու հեռատես արտաքին քաղաքականություն, որն ի սպաս կդրվի բացառապես մեր պետության և ժողովրդի երկարաժամկետ շահերին։
 
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված