Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում ինքնաթիռ է կործանվել։
Օդաչուն կարողացել է կատապուլտվել վթարից առաջ։ Տեղի բնակիչները հայտնել են, որ երկնքում պարաշյուտ են տեսել։ Ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է դաշտերի վրայով նախքան վթարի ենթարկվելը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուսումնամարտական ինքնաթիռի վթարի մասին։ «Օդաչուն կատապուլտվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում. գետնին վնասներ չեն եղել», - հայտնել է նախարարությունը։
Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Հետևեք մեզ՝ այստեղ