«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում նկատվող միտումներն արդեն անցնում են տեղային դժգոհությունների սահմանը՝ վերածվելով խորքային, համակարգային ճգնաժամի։ Մայրուղիներ փակող լոլիկագործները, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող ձկնաբույծները և գյուղատնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հստակ ազդակ են ուղարկում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ահռելի վնասներ կրած տնտեսվարողները աստիճանաբար սկսում են դուրս գալ փողոց։

Գյուղացին ու արտադրողը կանգնած են կոտրած տաշտակի առջև, երբ իրացման ավանդական շուկաների խաթարումը, լոգիստիկ թանկացումներն ու արտահանման անհաղթահարելի խոչընդոտները ուղղակիորեն հարվածում են իրենց ապրուստին ու գոյությանը։

Մինչ դաշտերում, ջերմոցներում ու ֆերմաներում ճգնաժամն օրեցօր խորանում է, պաշտոնական հռետորաբանության մեջ տիրում է բոլորովին այլ՝ զուգահեռ իրականություն։ Իշխանություններն ակնհայտ շինծու անհոգությամբ հայտարարում են, թե իբր մեզ համար բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ծաղկի շուկան, կամ թե եվրոպական երկրներն անհամբեր սպասում են հայկական պտուղ-բանջարեղենին։ Սակայն պաշտոնական այս սնամեջ ոգևորության հետևում թաքնված են սիմվոլիկ, ողորմելի ծավալներ։ Իրականության մեջ Եվրոպա հասնող խմբաքանակները հատուկենտ են կամ լավագույն դեպքում կրում են փորձնական բնույթ և որևէ կերպ չեն փոխարինում հազարավոր տոննաներով սպառման ավանդական ծավալներին։

Ավելին, ջրի երես են դուրս գալիս ու առավել տեսանելի են դառնում լոգիստիկան ավտոմատացնելու և համակարգային լուծումներ տալու խնդիրները։

Հասկանալի է, որ առանց հաշվարկված լոգիստիկայի ու իրական նախադրյալների՝ «եվրոպական շուկաների» մասին հեքիաթները լոկ PR թեզեր են։ Եվ այստեղ առաջանում է ամենաբնական հռետորական հարցը. եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։

Ակնհայտ է նաև, որ սոցիալական այս խնդիրները րոպե առ րոպե խորանալու են, որովհետև սա դեռ սկիզբն է։ Իշխանություններին հաջողվեց ընտրական շրջանը չակերտավոր «կտերով» և սուտ խոստումներով ձգել, բայց քաղաքական մանիպուլ յացիաներն ունեն սպառման հստակ ժամկետ։ Երբ մարդն իրական աղետը զգում է սեփական գրպանի և սառնարանի պարունակության վրա, երկրում անխուսափելիորեն սկսվելու են սոցիալական ցնցումներ։

Եվ եթե իշխանություններին թվում է, թե ամեն սոցիալական ցնցում կարող են կանխել կամ լռեցնել քաղաքական ռեպրեսիաների միջոցով, ապա դա վտանգավոր ինքնախաբեություն է։ Տնտեսական ճգնաժամը չի լուծվում ուժային մեթոդներով ու բերման ենթարկելով. իրավիճակն արդեն պահանջում է ուղիղ վիրահատական միջամտություններ՝ տնտեսության կազմակերպման, արտաքին առևտրի կառավարման և լոգիստիկ շղթաների վերանայման հարցերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին
Ամենադիտված