Հռոմը եւ Միլանը կպարեկեն չինացի ոստիկաններ
ՄիջազգայինՉինաստանի ոստիկանության չորս սպաներ կպարեկեն Հռոմը եւ Միլանը, որպեսզի Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներն իրենց անվտանգ զգան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Եվրոպա մեկնելուց առաջ ոստիկանները հատուկ դասընթաց են անցել Պեկինում, որը կազմակերպվել էր իտալացի պաշտոնյաների կողմից: Նրանք խոսում են իտալերեն, բայց քաղաքները պարեկելու են չինական ոստիկանության համազգեստներով, որպեսզի հայրենից երկրից զբոսաշրջիկները ճանաչեն նրանց:
«Այդ միջոցառումը մշակվել է չինացի զբոսաշրջիկների շահերի հաշվառմամբ եւ եթե այն աշխատի, ապա մենք կարող ենք փորձել համագործակցության այլ ձեւեր»,- ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինա Անֆարոն՝ հայտարարելով նորամուծության մասին: Նա հավելել է, որ նման պարեկներ կարող են հայտնվել Իտալիայի նաեւ այլ քաղաքներում:
Տարեկան Չինաստանից Իտալիա են ժամանում շուրջ 3 մլն զբոսաշրջիկներ:
Նախատեսված է հայելային միջոցառում. իտալացի ոստիկանները շուտով կուղեւորվեն Չինաստան, որպեսզի պարեկեն Պեկինի եւ Շանհայի փողոցները: