Ադրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. Haaretz
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի կողմից ճնշման պատճառով, արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը, գրում է Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչից հետո համապատասխան նախագիծը ներկայացվել էր Քնեսեթի քվեարկությանը։
Սակայն, Haaretz-ի տեղեկություններով, Նեթանյահուն որոշել է արգելափակել քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի աշխատակազմի հետ։
Ավելի ուշ Իսրայելի կառավարությունը ադրբեջանցի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հարցը հանվել է օրակարգից և չի ընդգրկվելու առաջիկա քվեարկությունների շարքում։
Միևնույն ժամանակ, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի գրասենյակը, որը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը, հերքել է Նեթանյահուի միջամտության մասին հրապարակումները, սակայն որևէ այլ բացատրություն չի ներկայացրել։
«Կառավարությունն ընդունել է [Հայոց ցեղասպանությունը ճանաչելու] որոշումը, և այն միաձայն հաստատվել է։ Այդ որոշումը չի փոխվելու, և դա կարևոր ու պատմական փաստ է», — հայտարարել են Սաարի գրասենյակից։
Հետևեք մեզ՝ այստեղ