Ով է իրականում Հայաստան այցելած Շեյխուհի Մոզան
LifeԼուսանկարի վրա պատկերված կինը ոչ միայն կարողացել է հանել փարաջան, այլ նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել պետական գործերում: Շատ ԶԼՄ-ներ նրան համեմատում են հզոր Ռոքսոլանայի հետ, ով իր ժամանակին, նույնպես շատ բաների է հասել:
Արաբական աշխարհին խորթ է նմանատիպ վարքագիծը: Նրա մեջքի հետևից փսփսում են տղամարդիկ, իսկ շատ կանայք նախանձում են նրա կամքի ուժի և ոճի զգացողությանը:
Ինքն ինքնուրոյն, իհարկե, չէր համարձակվի նման կերպ իրեն պահել, բայց ամուսինը, Քաթարի նախկին էմիրը, իր համաձայնությունն է տվել:

Ձեզ ենք ներկայացնում Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդին, Քաթարի էմիրի երեք կանանցից երկրորդին: Մոզան սիրող կին է և յոթ զավակների մայր:
Սակայն դա չի խանգառել նրան դառնալ աշխարհի ամենաոճային և հաջողակ Առաջին տիկինը:
Երբ Մոզան 18 տարեկան էր, նրան ծանոթացրին իր ապագա ամուսնու հետ: Շատ աղջիկներ նրա տեղը միանգամից կամուսնանային, սակայն Մոզան որոշեց հրապուրել ապագա ամուսնուն ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև իր կրթվածությամբ: Նա ընդունվեց Քաթարի համալսարաններից մեկի հոգեբանության բաժինը: Փորձաշրջանն անցել է ամերիկյան լավագույն քոլեջներում:

Ամուսնանալով՝ կինը ընտանեական կյանքի տարիները զբաղվում էր երեխաներով:
Ժամանակի ընթացքում Քաթարը արաբական աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկը դարձավ: Եվ երբ Մոզայի ամուսնուն հաջողվեց հասնել իշխանության, նա ներկայացրեց աշխարհին իր հմայիչ, կրթված և ինքնավստահ կնոջը: Զարմանալի չէ, որ շատերը նրան անվանում են Պարսից ծոցի «մոխրագույն կարդինալ»:
Շարունակությունը՝ այստեղ :