Թուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած այցի արդյունքներով կրկնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնություններին աջակցելու իր երկրի պատրաստակամության մասին խոսքերը։
«Թուրքիան պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կողմերին կվերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը», – գրել է նախարարը X-ում։ Նա նաև հայտնել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության «ընթացիկ իրավիճակը» քննարկել է ոչ միայն Անդրեյ Սիբիգայի, որն Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատարն է, այլև երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նա «կարևոր հանգրվան» է անվանել ուկրաինական խորհրդարանի կողմից [Թուրքիայի հետ] Ազատ առևտրի մասին համաձայնագրի հաստատումը, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարարների համար և տնտեսական գործընկերությունը կհասցնի շատ ավելի բարձր մակարդակի»։
Ֆիդանը Ուկրաինա էր այցելել հուլիսի 15-16-ը։ Այցի նպատակներից մեկը Կիևի դիրքորոշումը հստակեցնելն էր հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ