ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ն մասշտաբային զորավարժություններ է սկսել
ՄիջազգայինԷստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Spring Storm զորավարժությունները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 2-19-ն ընկած ժամանակահատվածում, դրանց կմասնակցի 6.000 մարդ:
Նշվում է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ։
Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ մասնակիցների թվում են Հյուսիսատլանտյան դաշինքի տասը անդամ երկրներից զինվորներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:
Հայտնի է, որ զորավարժություններին մասնակցում են լեհական Սու-22 ռմբակոծիչներ և ամերիկյան F-16-եր, ինչպես նաև՝ CH-47 Chinook ուղղաթիռներ։