Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին Ամերիկայի հավատարմությունը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի ինքնիշխան իրավունքների հարգումը այս ծովային զարկերակը բացելու մեր պայմաններն են: Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը», - հայտնել է Մոհամմադ Աքրամինիան։
«Թեհրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից»,- հավելել է ԶՈւ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ