Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ ԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա


Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու»

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական բռնապետության զոհ դարձած հայ քաղբանտարկյալների: Հայ համայնքի ղեկավարներին էին միացել ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչները, համայնքի մտավորականներն ու արվեստագետները:

Նպատակը մեկն էր. հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող մարդիկ անհանգիստ են Հայաստանում տիրող բարքերի համար: Մասնակիցների պնդմամբ՝ Հայաստանում այսօր բռնապետությունն այն աստիճանի է հասել, որ հակաիշխանական ցանկացած խոսք բանտարկվում է: Երեկվա հավաքի մասնակիցները բարձրաձայնում էին քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Բագրատ Սրբազանի և Արմեն Աշոտյանի խնդիրները:

ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են կազմակերպել հավաքը և ինչ նպատակ է այն հետապնդում, նշեց.
«Եկեղեցում հավաքված մեր հայրենակիցները մոմավառությամբ փորձում են հարգել և իրենց բողոքի խոսքն ուղղել Հայաստանի իշխանությունների այս բռնակալական և դավադիր պլանի դեմ, որն ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ի կատար ածել և ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Շատ ցավալի է, որ այս ամենը կատարվում է մեր ժողովրդի անտարբեր հայացքների ներքո, ու դա վախեցնող է»:

Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակետներին, թե ՌԴ հայերը չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Ներսես Ներսեսյանն ընդգծեց, որ դա հակահայկական քարոզչություն է.

«Դա քարոզչություն է, որը տարածվում է թուրքական և թուրքահեն զանգվածների կողմից: Այն ուղղված է մի հսկա համայնքի դեմ, որն իրենից ուժ է ներկայացնում և վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին: Նրանք փորձում են ամեն գնով սեպ խրել Սփյուռք-Հայաստան կապի մեջ: Գաղտնիք չէ, որ Սփյուռքը միշտ է սպառնալիք եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Իսկ Սփյուռքում չգնահատել ՌԴ համայնքի դերը՝ անհնար է. այստեղ հայապահպանության համար կատարվող հսկայածավալ աշխատանքները ուղղված են մի նպատակի, որ հայրենիքից դուրս հայրենիք ձգվող արմատները միշտ ամուր լինեն»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության և դրան համայնքի մոտեցման մասին՝ գրասենյակի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցածը մի քանի նախապայման ունի.
«Առաջինը դա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն է, որն ավելի է սրվել վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո, երբ իրեն խոստացել էին 65 տոկոս, բայց նա նույնիսկ 50 տոկոս չհավաքեց: Մի կերպ թվերը նկարելուց հետո թույլ օղակ դարձավ Գագիկ Ծառուկյանը, որից էլ իր վրեժն է փորձում առնել Նիկոլ Փաշինյանը: Ամեն դեպքում, ընդդիմության դեմ ուղղված այս քայլերը մի նպատակ ունեն՝ իշխանությունները փորձում են ամեն գնով պահպանել իրենց աթոռները»:

Եկեղեցու բակում հավաքված մարդիկ խմբերով քննարկումներ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում տիրող իրավիճակից. տարեց տղամարդկանցից մեկն էլ անդադար վանկարկում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

Երեկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող հայերը, ովքեր հիմա մեկ այլ ճակատով էլ են կռվում՝ սեփական երկրում օտար չդիտարկվելու համար:

Նյութը՝ Արմինե Մելքոնյանի

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված