Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։
Հետևեք մեզ՝ այստեղ