Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ջոկատների ծառայողների մասնակցությամբ հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել է «Գազածխապաշտպանների սկզբնական պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դասընթացի ընթացքում փրկարարները ծանոթացել են գազածխապաշտպան սարքավորումների կառուցվածքին և շահագործման կանոններին, խորացրել անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները և կատարել գործնական վարժություններ՝ ծխով ու թունավոր գազերով լցված միջավայրում գործելու հմտությունները զարգացնելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև արտակարգ իրավիճակներում անձնակազմի անվտանգության ապահովման և փոխօգնության սկզբունքներին։
Նմանատիպ դասընթացները նպաստում են փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և բարդ պայմաններում արդյունավետ ու անվտանգ գործելու կարողությունների զարգացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ