Միկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտեմ Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արթուր Ժ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Արթուր Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, 21-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Nissan» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Մակար Գ․-ի վարած «Renault Samsung» մակնիշի և 30-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ըստ տեղեկությունների՝ «Mitsubishi»-ի վարորդ Արթուր Ժ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
Հետևեք մեզ՝ այստեղ