Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Կառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանում

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի չզեկուցվող որոշմամբ նախատեսված կարգավորումները, որոնցով նախատեսվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման գործող համակարգը։ Նախագծով առաջարկվում է ընդլայնել շահառուների շրջանակը, սահմանել կացարան տրամադրելու միասնական ընթացակարգ և փոփոխել սոցիալական բնակարաններից օգտվելու պայմանները։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը և պայմանները, շահա- ռուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով,

բ. անհատույց անժամկետ,

գ. վարձակալությամբ կամ․․․։

Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով: Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական սոցիալական բնակարանային ֆոնդում և ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

Անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝

  • անհրաժեշտ է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը՝ ընդգրկելով առավել խոցելի թիրախային խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված ընտանիքներին․
  • Արցախյան 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախի բնակչության բռնի տեղահանումը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակը և կարգավորել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին) կացարանով ապահովման առանձնահատկությունները.
  • չնայած Որոշման մեջ նախատեսված է համապատասխան սոցիալական խմբերին պատկանող անձանց սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալության հիմքով կացարանի տրամադրման հնարավորությունը, սակայն վարձավճարի չափը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, որի արդյունքում այժմ հնարավոր չէ կնքել վարձակալության պայմանագրեր.
  • անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետները՝ անձին (ընտանիքին) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու և նրանց սոցիալական խնամառությունը բացառելու նպատակով.
  • Որոշման N 2 հավելվածով կարգավորվում են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը, իսկ N 5 հավելվածով հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները: Նշված երկու հավելվածներով առկա են կացարանի տրամադրման հետ կապված առանձին իրավակարգավորումներ: Ընդ որում, անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Օթևան» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման երկու առանձին կարգավորումներ են սահմանված, այնինչ անհրաժեշտ է ապահովել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման մեկ միասնական ընթացակարգ․
  • բացակայում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում շահառուների դեպքի վարմանն ուղղված իրավակարգավորումները․
  • անհրաժեշտ է լրամշակել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման դիմումի մերժման, ընտանիքներին հաշվառումից հանելու, կացարանով ապահովման ծառայությունը դադարեցնելու հիմքերը․
  • անհրաժեշտ է վերանայել  արտահերթ եղանակով կացարանով ապահովման  հիմքերը և դեպքերը․
  • անհրաժեշտ է վերանայել կացարանների առաջարկման մեխանիզմները (հաշվի առնելով Շահառու ընտանիքի անդամների թիվը)․
  • անհրաժեշտ է ապահովել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայության ընթացակարգի թվայնացումը, ինչպես նաև համայնքների ներգրավումը և այլն։

Հարկ է նկատի ունենալ, որ այժմ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա է 264 կացարան։ Հերթացուցակում հաշվառված են  շուրջ 400 շահառու։  Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ քաղաք Հրազդանում, Արտաշատում, Վանաձորում գտնվող պետական սոցիալական բնակարանյին ֆոնդի շենքերում, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ևս 182 կացարան։

 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:

Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է

  • վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Մասնավորապես,

ա․ Նախագծով ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ Ընդ որում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին կամ ընտանիքին, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան տրամադրվելու է, եթե համապատասխան հիմքը վերանալուց հետո անցել է 6 ամիս, այսինքն, դա այն ժամանակահատվածն է, երբ արդեն իսկ ընտանիքներին անհրաժեշտ է ինտեգրել․

բ․որպես առանձին խումբ սահմանվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ սահմանված ընտանիքները՝ հիմք ընդունելով նույն որոշման կարգավորումները․

գ․ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն  է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով․ եթե ՀՀ-ում ապաստան ստացած փախստականը մինչև փախստականի կարգավիճակի հաստատումը բնակվում է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում, ապա փախստականի կարգավիճակը ստանալուց հետո տասը օրվա ընթացքում դիմելու դեպքում, կարող է տեղավորվել ք․Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (Երևան, Մոլդովական 29/1 հասցեի 1-ին հարկում առկա են 10 սենյակ)՝ 6 ամիս ժամկետով, եթե առկա են ազատ կացարաններ։ Եթե ազատ կացարաններ առկա չեն, ապա դիմումը մերժվում է և ՀՀ-ում փախստական ճանաչված անձը կարող է դիմել արդեն իսկ որպես «անօթևան» հանդիսացող անձ, որի պայմանները այլ են։ ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք կարող են նաև օգտվել վարձավճարի հատուցումից՝ 6 ամիս ժամկետով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշմամբ սահմանված կարգով.

դ․ որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք․

  • բոլոր շահառուներին կացարանով ապահովման կարգը սահմանել մի ընթացակարգով, որն իրականացվելու է ՄՍԾ-ի կողմից․
  • պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց հիմքով․
  • սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն ի սկզբանե պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց։ Փորձնական ծրագրի մոդելը մշակվել է հիմք ընդունելով Բոսնիայի լավագույն փորձը։ Տվյալ դեպքում վարձավճարը հաշվարկվելու է հատկացվող կացարանի տարածքի և 1 քմ համար հաշվարկվող գումարի (հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանի  հավելվածի Մաս 1-ի 27-րդ ու 35-րդ կետերով սահմանված անշարժ գույքի հիմնանորոգման համար նախատեսված արժեքները) արտադրյալի չափով, որին ավելացվում է եկամտային հարկի գումարը:

Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Ընդ որում համայնքի ներգրավվածության նպատակով նաև նախատեսվել է համայնքին քվոտայի տրամադրման ինստիտուտը։ Մասնավորապես, եթե քաղաք Արտաշատում բնակվող և հերթացուցակում հաշվառված շահառուի համար Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը պարտավորվում է վճարել մատչելի վարձավճարը բնակության բոլոր ամիսների համար, ապա շահառուն տեղավորվում է  կացարանում արտահերթ՝ Նախագծով սահմանված կարգով ու դեպքերում։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը  կարող է նշված կարգով տեղավորել իր համայնքում բնակվող բնակչին քաղաք Արտաշատի պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում՝ առավելագույնը նշված ֆոնդի կացարանների ընդհանուր թվի 30 տոկոսի չափով․

  • վերանայելսոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի տրամադրման պայմանագրերի ժամկետները։ Մասնավորապես, միայնակ կենսաթոշակառուների հետ պայմանագրերը կնքվելու են անժամկետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված շահառուների հետ՝ 10 տարի, հատուկ կացարանից դուրսգրված փախստականների հետ՝ 6 ամիս, իսկ մնացած շահառուների հետ 3 տարի ժամկետով․
  • շահառուի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար․
  • կարգավորել  սոցիալական դեպքի վարման առանձնահատկություները․
  • կացարանները տրամադրել հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը և կացարանի տարածքը․
  • սահմանել կարգավորում այն մասին, որ մի քանի ընտանիքներ կարող են համատեղ բնակվել կացարանում՝ համաձայնության առկայության դեպքում (հիմնականում կիրառելի կլինի միայնակ կենսաթոշակառուների դեպքում)․
  • վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման հիմքերը և կարգը, սահմանել, որ անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու մասին որոշում կարող է կայացվել միայն մեկ անգամ․
  • հաստատել կացարանով ապահովման համար ներկայացվող դիմումի ձևը և ՄՍԾ-ի ՏԿ-ի կողմից ընդունվող որոշումների ձևերը․
  • սահմանել պետական մարմիններից ստացվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը։ Ընդ որում Նախագծի համաձայն սկզբնական շրջանում դիմումները կընդունվեն թղթային եղանակով, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո՝ առցանց։ Հետևաբար, նախագծում կարգավորվում են երկու ընթացակարգերը.
  • սահմանել անցումային դրույթներ արդեն իսկ հաշվառված ընտանիքների համար, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդում արդեն իսկ բնակվող ընտանիքների համար՝ ներառյալ առանց որևէ օրենսդրական հիմքի բնակվողների համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին
Ամենադիտված