Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նորվեգիայի ազգային հավաքականի ռմբարկու Էրլինգ Հալանդը կիսվել է իր էմոցիաներով ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Անգլիայից կրած ցավալի պարտությունից (1:2) հետո։ Հարձակվողը համոզված է, որ մրցաշարում թիմի ելույթները Նորվեգիային հաստատեցին աշխարհի լավագույնների շարքում:

Խոսելով Անգլիայի դեմ ծանր դիմակայության և խաղի ելքի մասին՝ Հալանդը չի թաքցրել հիասթափությունը, սակայն ընդգծել է թիմի կատարած ահռելի աշխատանքը։

«Անկեղծ ասած, զգացողությունները շատ ծանր են։ Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի և շատ մոտ էինք Անգլիային հաղթելուն։ Մի տեսակ դատարկություն կա ներսումս, բայց միևնույն ժամանակ՝ մեծ հպարտություն։ Ի վերջո, մենք հասանք քառորդ եզրափակիչ և իսկական մարտ տվեցինք Անգլիային։ Էմոցիաներս իրոք խառն են»,- անկեղծացել է նորվեգացին։

Անդրադառնալով վճռորոշ պահերին գլխավոր մրցավարի կայացրած երկու վիճահարույց որոշումներին՝ հարձակվողը փորձել է պահպանել օբյեկտիվությունը.

«Երբեմն առաջնության ելքը որոշվում է բառացիորեն առանձին դրվագներով։ Բրազիլիայի հետ նախորդ խաղում մեզ հաջողվեց բեկել ընթացքը, և այսօրվա հանդիպումից առաջ էլ շանսերը 50/50 էին։ Անգլիան շատ ուժեղ թիմ է, խաղը բարդ ստացվեց»։

Չնայած մրցաշարը լքելուն՝ Հալանդը վստահ է, որ իրենք պատմական արդյունք են գրանցել իրենց երկրի համար։ BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը հատկապես կարևորել է երկրպագուների աջակցությունը։

«Մեզ շատ է հուզում այն փաստը, որ մենք այսքան լավ հանդես եկանք, և դա համախմբեց Նորվեգիայի ողջ ժողովրդին։ Մեր երկրում հիմա հսկայական դրական լիցքեր ու ուրախություն կան։ Այս ամենը դեռ դժվար է գիտակցել. սա միանգամայն խելահեղ իրադարձություն է, որը պետք է անձամբ ապրես։ Նպատակս հենց դա էր. ուզում էի փառաբանել Նորվեգիան և հաստատել մեզ որպես աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- եզրափակել է նա։

Իր համար նորամուտային աշխարհի առաջնությունում Էրլինգ Հալանդը փայլուն արդյունավետություն գրանցեց՝ 6 հանդիպումներում դառնալով 7 գոլի հեղինակ։

Նորվեգիայի արգելքը հաղթահարելուց հետո Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Իսպանիան ու Ֆրանսիան։

ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ու կեզրափակվի հուլիսի 19-ին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված