Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը ներկայումս իրականացվում է միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», - հայտարարել է CENTCOM-ը։ Ըստ հրամանատարության՝ ԱՄՆ ուժերը լիարժեք աջակցություն են ցուցաբերում առևտրային նավերի նեղուցով անվտանգ անցման համար։
«Մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել հում նավթի հաջող տարանցմանն այս կենսականորեն կարևոր միջազգային առևտրային միջանցքով», - ընդգծել է հրամանատարությունը։
Bloomberg-ը երեկ հաղորդել է, որ Իրանի վրա ԱՄՆ վերջին հարվածների պատճառով գրեթե կանգ են առել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը։
Հետևեք մեզ՝ այստեղ