Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին գրել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ հրետակոծությունները, ռմբակոծությունները, իր կողմից օկուպացված հարավային շրջաններում տների քանդումը»,- նշել է հանրապետության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս արագացնի օկուպացիոն ուժերի փուլային դուրսբերումը Լիբանանից։
«Ես գնացի բանակցությունների՝ կանգնեցնելու իսրայելական ավերիչ և կործանիչ ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և ի վերջո վերջ դնելու օկուպացիային: Այս քայլին աջակցել են լիբանանցիների մեծամասնությունը, ներառյալ շիա համայնքը, որը պատերազմի համար բարձր գին է վճարել»,- նշել է քաղաքական գործիչը։
Աունի խոսքով՝ չնայած խոչընդոտներին և դժվարություններին՝ բանակցային գործընթացում գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում։
Հիշեցնենք, որ Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացված հինգ փուլ բանակցություններից հետո։ Դրան համապատասխան՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։ Սակայն Իսրայելը ձգձգում է իր զորքերի դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս և հարավ գտնվող երեք շրջաններից, որտեղ պետք է սկսեն տեղակայվել լիբանանյան բանակի ստորաբաժանումները։
Հետևեք մեզ՝ այստեղ