«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական տրամաբանության իմաստով որևէ այլ բան սպասելի չէր։ Սպասելի չէր, որ Սահմանադրական դատարանը կգնա այնպիսի որոշման, որը շրջադարձային կլինի քաղաքական իրավիճակի իմաստով։ Իմ գնահատմամբ, միակ ինտրիգն այն էր, թե կփոխվի՞ «Բարգավաճ Հայաստանի» ցուցանիշը։ Այդ ինտրիգն էլ առավելապես կախված էր, թերևս, նրանից, թե արտաքին դաշտում կձևավորվի՞ այդպիսի փոփոխության անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի համար։ Իմ գնահատմամբ, դա փաստացի տեղի չի ունեցել, և տեսանք, որ ՍԴ-ի ամբողջ պրոցեսն ավարտվեց նրանով, ինչը մեծ հավանականությամբ սպասվում էր»,«Փաստի» հետ զրույցում այսպես է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից մեկը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու ՍԴ որոշումը, մեկնաբանում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը։

ՍԴ-ի որոշմանը հաջորդեցին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների հայտարարությունները, որ նրանք վերցնելու են պատգամավորական մանդատները։ Միևնույն ժամանակ, ընդգծեցին, որ սա չի ենթադրում, թե փողոցային ակտիվ պայքարն ու գործընթացների գեներացումը մղվելու է երկրորդ պլան։ Մանդատների վերցնելչվերցնելու ճիշտ կամ սխալ լինելու հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ։ «Քաղաքականության պրոցեսում առհասարակ չկա որոշում, որը մաթեմատիկական ճշգրտությամբ ապահովում է որևէ կանխատեսելի արդյունք։ Ցանկացած պարագայում ցանկացած որոշում ունի և՛ էֆեկտիվության, և՛ հակառակ հեռանկար։ Առաջին իսկ օրից ասել եմ իմ կարծիքը, որ մանդատները պետք է վերցնել։ Պետք չէ վերցնել միայն այն դեպքում, երբ չափազանց հստակ և երաշխավորված շարունակություն կա՝ ինչ են անում չվերցնելու դեպքում և ինչպես են իրավիճակ փոխում։ Չեմ տեսել, որ կա այդպիսի հնարավորություն ոչ թե այն իմաստով, որ քաղաքական ուժերը դրա հնարավորությունը կամ կարողությունը չունեն, այլ այն պատճառով, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնների բերումով չկա օբյեկտիվ միջավայր այդ պրոցեսների համար։ Առաջին իսկ օրից իմ տեսակետն այն է եղել, որ մանդատները պետք է վերցնել և ծառայեցնել ավելի ստրատեգիական նշանակության աշխատանքի։ Կարծում եմ՝ ընդդիմությունը դրա անհրաժեշտության առաջ է։ Երբ նախկինում էլ խոսք էր լինում արդեն նախորդ դարձող խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մանդատները վայր դնելու, դուրս գալու և այլնի մասին (հիշում ենք, որ պարբերաբար եղել են այդպիսի խոսակցություններ), դրանց վերաբերյալ ևս արտահայտվել եմ՝ նշելով, որ որևէ կերպ չեմ տեսնում այդ տարբերակով իրավիճակ փոխելու հստակ, չասեմ բացարձակ երաշխավորված, բայց անգամ տեսանելիորեն կանխատեսելի որևէ ճանապարհ։ Իրավիճակ փոխելու միակ ճանապարհը ստրատեգիական տրամաբանությամբ աշխատանքն է»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդդիմությանն ուղղում են մեղադրանքներ, այն է՝ ասում եք, թե ընտրակեղծիքներ են եղել, դիմում եք Սահմանադրական դատարան, բայց արդյունքում գնում եք կեղծիքներով ընտրված խորհրդարան՝ այդպիսով լեգիտիմացնելով Ազգային ժողովի աշխատանքները։ «Դրանք իներցիոն և տեխնիկական բնույթի մեղադրանքներ են։ Այդ մեղադրանքներն ավելի շատ հնչում են այն շրջանակներից, որոնք գործնականում ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ իրենց քաղաքական կա՛մ գործընկերներին, կա՛մ ընդդիմախոսներին չեն ներկայացնում անելիքի որևէ շատ թե քիչ համակարգված, ձևակերպված տարբերակ։ Այս պարագայում համարում եմ, որ այդ խոսակցությունները առավել իներցիոն և տեխնիկական բնույթի են, ընդ որում՝ նշեմ, որ ամենևին կասկածի տակ չեմ դնում այդ մասին գնահատականներ բարձրաձայնող և այդ տարբերակների մասին խոսող մարդկանց ազնվությունը, անկեղծությունը, փոփոխությունների շահագրգռությունը և այլն։ Չեմ կարծում, թե բոլորն ինչ-որ հաշվարկներով են խոսում, բայց ինքնին երևույթը, մոտեցումը համարում եմ ավելի շատ իներցիոն և տեխնիկական բնույթի»։

Ընտրություններն արդեն անցյալում են, բայց շարունակվում են ձերբակալություններն ու կալանավորումները, երեկ առավոտյան նաև խուզարկություններ էին «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։ Ինչո՞ւ հաղթող ուժի ղեկավարը չի հանդարտվում, փորձում է «տաք պահե՞լ» իր ընտրողների տրամադրությունները։ «Սա վկայությունն է այն բանի, որ իրավիճակը հաղթանակի և պարտության ստանդարտ տրամաբանությամբ գնահատելն ավելի շատ ունի իներցիոն տրամաբանություն։ Տեսնում ենք, որ իշխանությունը գործում է ոչ իներցիոն տրամաբանությամբ։ Այստեղ առավել հատկանշական է այն, որ հանրային և ընդդիմադիր դաշտի որոշ սեգմենտներում իրավիճակի ընկալումն ավելի շատ պայմանավորված է ինչ-որ հին պատկերացումներով կամ իներցիաներով՝ ի տարբերություն իշխանության ընկալումների։ Իշխանությունն այստեղ գործում և առաջնորդվում է ավելի պրագմատիկ գնահատմամբ։ Բայց կրկնեմ՝ առաջատար ընդդիմությունը նույն մանդատների վերաբերյալ որոշմամբ, որը թվում է, թե առերևույթ ոչ պոպուլ յար որոշում է, և մի քանի այլ ձևակերպումներով, որոնք հնչել են այս օրերին թե՛ «Ուժեղ Հայաստանից», թե՛ «Հայաստան» դաշինքից, ցույց է տալիս, որ փորձում է դուրս գալ քաղաքական պրոցեսների իներցիոն գնահատումից և ընկալումներից ու տեղափոխվել բոլորովին այլ տրամաբանությամբ աշխատանքի դաշտ։ Սա որքան էլ ոչ պոպուլ յար է հնչում հատկապես մեր սոցմեդիական այս միջավայրում, այդուհանդերձ, կարծում եմ՝ գետնի վրա դա շատ ավելի արդյունավետ և հեռանկար պարունակող փոփոխություն կարող է լինել ընդհանուր իրավիճակ փոխելու տեսանկյունից»,հավելում է քաղաքական մեկնաբանը։

Օրերս Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իսկ հունիսի 6-ին Եկատերինբուրգ մեկնեց Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Ի՞նչ «շարժերի» հետ գործ ունենք: «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու Նիկոլ Փաշինյանին աջակցության գինը, այն աջակցության, որ ցուցաբերել են նախընտրական շրջանում, և դրա տրամաբանությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական պրոցեսը առաջ մղելով, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Ադրբեջանի պայմանների հնարավորինս արագ ընդունում և բավարարում։ Իմ գնահատմամբ, նրա այցի հիմնական մոտիվը դա էր։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական թեմային, ապա նշենք, որ տնտեսական սահմանափակումները այսբերգի պարզապես տեսանելի մասն են, և շատ ավելի փոքր մասը, որպես կանոն՝ ստորջրյա մասը շատ ավելի մեծ է և տարողունակ։ Ստորջրյա մասում իրավիճակն ամենևին այնպես միարժեք չէ, որքան կարող է թվալ կամ որքան խոսվում է՝ դատելով առերևույթ իրավիճակից։ Առհասարակ հասարակությունները չեն տիրապետում քաղաքական խոհանոցին, օրինակ՝ ինչ են խոսում Փաշինյանն ու Միշուստինը կամ Փաշինյանն ու Պուտինը, և ընդհանրապես այս տրամաչափում ինչ է խոսվում առանձնազրույցների և հանդիպումների ընթացքում։ Շատ հաճախ այն, ինչ հետո տեսնում ենք կարճաժամկետ իմաստով, ևս կարող է թողնել թյուր տպավորություն։ Դրա համար նշեցի, որ այսբերգի չերևացող մասում պատկերն ամենևին այնպես միարժեք չէ, ինչպես, օրինակ՝ միարժեք ներկայացվում է առերևույթ գնահատականներով, թե Ռուսաստանը պատժում է Փաշինյանին՝ հակառուսական քաղաքականության համար։ Կարծում եմ՝ գործնականում իրավիճակը բոլորովին այլ՝ բավական բարդ և բազմաշերտ տրամաբանություն ունի։ Սա նաև մի հանգամանք է, որը պետք է թույլ տա խորհել հասարակական-քաղաքական միջավայրում ևս հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ «ավանդական» գնահատականները վերանայելու մասին։ Աշխարհը փոխվում է, և այդ փոփոխությունների մասին պետք է խոսել ոչ միայն արձանագրային տրամաբանությամբ, անընդհատ ասել, որ աշխարհը փոխվում է, այլ նաև հասկանալ, որ եթե աշխարհը փոխվում է, եթե գործ ունենք հին աշխարհակարգի փլուզման և նորի ձևավորման հետ, սա նշանակելու է նաև անխուսափելի փոփոխություններ հայռուսական հարաբերության իմաստով։ Մեր հասարակությունը կանգնում է այդ խնդրի առաջ՝ որպես հանրություն, ինչքանո՞վ ենք պատրաստ քննարկել այդ փոփոխությունների հնարավոր սցենարներ, մշակել մեր դիրքորոշումները։ Տպավորություն է, որ մեզ փորձում են պահել հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ ավանդական՝ դեռ խորհրդային շրջանից եկած պատկերացումների շրջանակում այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն ակնհայտորեն դուրս է գալիս այդ շրջանակից, և դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ մենք ևս պետք է փորձենք մշակել հայ-ռուսական հարաբերության նոր կոնցեպտներ։ Դրա փոխարեն փաստացի հայտնվել ենք ռուսամետության կամ հակառուսականության ինչ-որ ծայրահեղությունների ծուղակում»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի
Ամենադիտված