Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Լիբանանում ՀՀ դեսպանը գրող Սարգիս Կիրակոսյանին է հանձնել «Մովսես Խորենացի» շքանշան

Հասարակություն

Լիբանանում ՀՀ դեսպանատանը հունիսի 9-ին դեսպան Աշոտ Քոչարյանը բանաստեղծ, մտավորական, գրող Սարգիս Կիրակոսյանին է հանձնել իրեն շնորհված «Մովսես Խորենացի» շքանշանը: Պարգևատրումնը կատարվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի հրամանագրով: Այս մասին տեղեկացնում է «Ազդակ» օրաթերթը: Դեսպան Քոչարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և ներկայացրել Սարգիս Կիրակոսյանի կենսագրությունը՝ ավելացնելով, թե հատկանշական է, որ պարգևատրումը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն առիթ հանդիսացավ վերահստատելու հայության համախմբվածությունը, միասնականությունն ու կազմակերպվածությունը:

Ապա իր խոսքով հանդես է եկել «Ազդակի» տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ Հայաստանի Նախագահի հրամանագրով շքանշան շնորհվել է հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում Սարգիս Կիրակոսյանի ունեցած ավանդի համար: «Իրոք, ողջունելի է, որ մեր պետությունը նկատել է սփյուռքահայ գրող, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի ներդրումը հայրենիքի և սփյուռքի մշակութային կապերի աշխուժացման, համագործակցության և նույնիսկ կառուցակարգման աշխատանքում»,- նշել է նա:

Դեսպան Քոչարյանի կողմից շքանշանի հանձնումից հետո իր սրտի խոսքն է փոխանցել Սարգիս Կիրակոսյանը:

«Ես մեկն եմ այն սերնդից, որի ներկայացուցիչներս տակավին 3-4 տարեկան, ՀՄԸՄ-ական, տակավին անգիտակից, Մայիսի 28-ի խորհրդով, եռագույնի շուքի տակ, մեծացանք եռագույնով, և եռագույնը մեծացավ մեր սրտերում: Եռագույնը, Մայիսի 28-ը, Հայաստանի Հանրապետության զինանշանը սրբազան մասունքի պես բարձր պահեցինք»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս պահն իր համար, անկախ իր գրական բովանդակությունից, նաև ազգային ամբողջական բովանդակություն ունի, որովհետև Հայաստանի Հանրապետության վերանկախացմանն այո պատասխանած մեծ ժողովրդի վճռական որոշումից բացի այլ տարբերակ չկա: Կիրակոսյանը կարծում է, որ պետք չէ լինել արևմտահայ և արևելահայ, սփյուռքահայ և արցախահայ, այլ կա մեկ ժողովուրդ, հայ ժողովուրդ` իր ամբողջական մշակույթով, իր ամբողջական տեսլականով` ազատ, անկախ, ամբողջական Հայաստանի, ամբողջական հայությամբ կերտման տեսլականով:

Աղբյուրը՝ Orer.am 

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»
Ամենադիտված