Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան «Լիվերպուլից» հեռանալուց հետո: Այս մասին հայտնում են ESPN-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային հարձակվողի ծառայություններով հիմնականում հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները։ Մոհամեդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Եվրոպայում և ամերիկյան MLS-ում։
Սալահն իր ակումբային ապագայի հարցով կզբաղվի միայն այն բանից հետո, երբ Եգիպտոսի հավաքականն ավարտի իր մրցելույթները 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում աֆրիկյան թիմը կմրցի Արգենտինայի ազգային հավաքականի հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 34-ամյա հարձակվողն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ՝ այստեղ