Մարսելում կկայանա Հայաստանին նվիրված «Ծիրանի ծաղիկ» ցուցահանդես
Ուշադրության կենտրոնումԵրեք օր շարունակ Մարսելում կցուցադրվեն հայ դասական եւ արդի նկարիչների մի քանի տասնյակ ստեղծագործություններ, որոնք ֆրանսիացի այցելուին կպատմեն Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, «Ծիրանի ծաղիկ» անվանված ցուցահանդեսի մեկնարկը հունիսի 19-ին է: Կցուցադրվեն Լեւոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Մարիտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունները: Ցուցահանդեսի նախաձեռնողը «Բարձր Արվեստ» կենտրոնն է, որը նախորդ տարի «Արտ Մոնակո 2014» ցուցահանդեսի ժամանակ արժանացել է ամենաբարձր մրցանակին: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են ՀՀ սփյուռքի նախարարություն ու «Ma rseille Provence 2015 Armenia» ասոցիացիան: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 21-ը:
Աղբյուրը՝ Orer.am