Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ընդգծել է, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական քաղաքականությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։

«Նախորդ տարի Երևանում անցկացվել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը: Նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարզական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային փորձի կուտակմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես խոշոր մրցաշարեր ընդունող երկրի։ Ակնկալում ենք, որ Հայաստանի հավաքականը կկարողանա բարձրանալ B դիվիզիոն։ Դա լուրջ խթան կլինի պատանեկան բասկետբոլի զարգացման համար, որը մեզ համար կարևոր ուղղություն է»,- նշել է Նարինե Շահբազյանը՝ ընդգծելով նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի (FIBA Europe) կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող բարձր վստահությունը, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականությունը հնարավորություն են տալիս երկրում շարունակաբար հյուրընկալել միջազգային մրցաշարեր։ Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ավարտից հետո կքննարկվեն հաջորդ ամառվա ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է դիտարկել Երևանում կանանց տարիքային խմբերից մեկի Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ կանանց բասկետբոլը նույնպես ունենա զարգացման նույն հնարավորությունները և առաջընթացը, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները ևս օրակարգում են»,- ասել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ առաջնության անցկացման համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա հաջող փորձը: Նրա խոսքով՝ առաջնությունից առաջ ԿԳՄՍ նախարարությունն անհրաժեշտ ներդրումներ է կատարել՝ բարելավելով Սպորտի կառավարման կենտրոնի ենթակառուցվածքները։

«Փորձը ցույց տվեց, որ նման միջոցառումները դրական ազդեցություն են ունենում ոչ միայն բասկետբոլի զարգացման, այլև երկրի տնտեսության, զբոսաշրջության և Հայաստանի միջազգային հեղինակության վրա, ուստի փորձում ենք պահպանել ձևավորված տեմպը»,- նշել է Արթուր Նազարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հավաքականում ընդգրկված են մինչև 16 տարեկան մի շարք տաղանդավոր բասկետբոլիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Մարզչական շտաբը երկար ժամանակ հետևել է թեկնածուներին և ընտրել լավագույններին։

«Անցյալ տարի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը և շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն։ Այս տարի հույս ունենք ավելի հաջող հանդես գալ և պայքարել չեմպիոնության համար, առավել ևս, որ խաղալու ենք սեփական երկրպագուների աջակցությամբ։ Սա շատ կարևոր տարիքային փուլ է, քանի որ բասկետբոլիստների առաջին պաշտոնական միջազգային փորձը սկսվում է մինչև 16 տարեկանների հավաքականից»,- ներկայացրել է Արթուր Նազարյանը՝ հավելելով, որ ձևավորվել է բավական մրցունակ թիմ։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին, որն աշխատում է ԱՄՆ-ում, ունի պատանեկան բասկետբոլում աշխատանքի մեծ փորձ և հաջող արդյունքներ։ Նա վստահություն է հայտնել՝ Կապուշյանի փորձը կօգնի նաև Հայաստանի հավաքականին։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև մարզաձևի մասսայականացմանը՝ կարևորելով վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցակաների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որին նախորդ տարի հազարավոր երեխաներ են մասնակցել:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության շրջանակում ընդհանուր առմամբ կանցկացվի 24 հանդիպում: Բոլոր խաղերը տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Մուտքն ազատ է:

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի շրջանակում հուլիսի 4-ին կմրցի Անդորրայի, հուլիսի 5-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 8-ին՝ Մալթայի, իսկ հուլիսի 9-ին՝ Մոնակոյի Մ16 տարեկանների հավաքականների հետ: Բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 19:00-ին։ Առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 12-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
Ամենադիտված