Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 3-ին՝ ուրբաթ առավոտյան, Կիևում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է գնահատվել առողջության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։
Տեղական իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին փակել պատուհանները, հնարավորության դեպքում սահմանափակել դրսում անցկացրած ժամանակը և վերահսկել օդի որակը։
Շրջակա միջավայրի մոնիթորինգի համաձայն՝ Կիևի շատ շրջաններում օդի որակը ներկայումս համարվում է անառողջ։
Անցյալ շաբաթվա վերջից ի վեր Կիևում հաղորդվել է Չեռնոբիլի գոտում հրդեհների ծխի պատճառով օդի աղտոտվածության մասին: Մեկ օր առաջ քաղաքի վրա խիտ ծուխ էր հայտնվել օդային հարձակման ժամանակ տեղի ունեցած պայթյուններից հետո։
Մի օր առաջ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել էին Կիևի MLP-Chaika տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահվում էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը և դրանց մարտագլխիկները:
Հետևեք մեզ՝ այստեղ