Հնդկաստանում ապրիլին տապից ավելի քան 300 մարդ Է մահացել
ՄիջազգայինՀնդկաստանում ավելի քան 300 մարդ Է մահացել Է տապից, որը երկրում հաստատվել Է ապրիլի սկզբից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել են հնդկական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել Էր կիզիչ տարեշրջանում 150 զոհվածների մասին:
Indian Express թերթի տեղեկատվության համաձայն՝ Թելանգանի նահանգում մահացել Է 137 մարդ, Օդիշեում զոհերի թիվը հասել Է 119-ի:
Բիհարի նահանգում շոգ եղանակի եւ բռնկումների հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել Է 66 մարդ: Բիհարի իշխանությունները, որտեղ միջին ջերմաստիճանները հաստատվել են 42 աստիճանի նշագծին, կարգադրություն են արել առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18-ը կրակի վրա կերակուր պատրաստելն արգելելու վերաբերյալ: Բացի դրանից, իշխանություններն արգելել են կրակի հետ կապված ծիսակատարությունները, մասնավորապես, բերքահավաքից հետո դաշտերը հրկիզելը:
Պաշտոնական վիճակագրությունը վկայում Է, որ անցյալ տարի Հնդկաստանում տապի պատճառով մահացել Է 2 հազար 135 մարդ, 2014 թվականին՝ 549 եւ 2013 թվականին՝ 1433 մարդ: 2016 թվականին, մարտի վերջի պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել Է 87 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: