Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ, առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, 50,000 դրամ տեղում կատարեն համապատասխան վճարումը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- նշել է Սարգսյանը:
Փաշինյանը հավելեց՝ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկված լինում: Կարգավորումը տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում դա լուծելի չէ:
Հետևեք մեզ՝ այստեղ