Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները ուրբաթ օրը սպասում են 100 երկրի ներկայացուցիչների ժամանմանը՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալվում են հյուրեր մոտավորապես 100 երկրից՝ քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ կամ կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ թվով հասարակական գործիչներ», - ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։
Բաղային հավելել է, որ օտարերկրյա հյուրերի համար հրաժեշտի արարողությունը կսկսվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին):
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։
Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։ Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։
Հետևեք մեզ՝ այստեղ