Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր՝ Նաոմի Քեմփբելի գրքի շնորհանդեսին (լուսանկարներ)
LifeԵրեկ Լոս Անջելեսում կայացել է Նաոմի Քեմփբելի The Art of Beauty գրքի շնորհանդեսը, որը նվիրված է մոդելի կյանքին և գործունեությանը։ Մոդելին նման նշանակի իրադարձության առթիվ շնորհավորելու համար ժամանել են բազմաթիվ հայտնի դեմքեր, որոնց թվում Քիմ Քարդաշյանը, Ջիդի Հադիդը, Լենի Կրավիցը, Շոն Կոմբսը և այլոք։
Նրանք բոլորը նկարվել են հերոսուհուն հետ, ուսումնասիրել են գրքի հետաքրքիր շապիկը (այն կրկնում է Նաոմիի կրծքերի ձևը) և հաճոյախոսություններ արել մոդելին։
Քիմ Քարդաշյանը, որը արդեն վերադարձել է ակտիվ կյանքի, նույնպես ուշադրության կենտրոնում է եղել և հաճույքով ցուցադրել է իր կազմվածքը իրանը գրկող զգեստով, սելֆի արել ընկերների հետ։











