ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվել է 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի հանդիպումը, որում ԱՄՆ-ի հավաքականը մրցում էր Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի հետ։ Խաղն անցկացվում էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում։
Հանդիպման 45-րդ րոպեին ամերիկացիների հարձակվող Ֆոլարին Բալոգունը բացել է խաղի հաշիվը: Այսպիսով, ԱՄՆ-ն աշխարհի առաջնությունում անընդմեջ չորրորդ խաղում գոլի հեղինակ է դառնում առաջին խաղակեսում, ինչը նոր թիմային ռեկորդ է այս հավաքականի համար:
Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսի միջնամասում Բալոգունը կոպիտ խախտման պատճառով հեռացվել է խաղադաշտից: Այդուհանդերձ, 80-րդ րոպեին ԱՄՆ-ի կիսապաշտպան Մալիկ Տիլմանը տուգանային հարվածով խփել է երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Նշենք, որ ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Բելգիայի ազգային թիմի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ