ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները հեռացել են Մեծ Բրիտանիայից, որտեղ տեղակայված էին Իրանի դեմ մարտական գործողություններում օգտագործելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The War Zone լրատվական հարթակը:
Հարթակի տվյալներով՝ հուլիսի 1-ին Ֆերֆորդի ավաբազայից դուրս են եկել վեց ռմբակոծիչներ՝ երեքական օդանավերից բաղկացած երկու խմբով: Այդ ինքնաթիռներն օգտագործվել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար:
Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող ավիաբազայում մնում են տասներկու B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ:
Հետևեք մեզ՝ այստեղ