Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար, հայտնել է Türkiye թերթը։
Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սյամեն քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար՝ բախլավա և փախլավա անվանումներով։
Թուրք պաշտոնյաները կազմակերպության կողմից դրական որոշման են սպասում, որը կխափանի Հունաստանի փորձերը։
Նախկինում՝ 2013 թվականին, Գազիանթեփի փախլավան դարձել էր առաջին թուրքական արտադրանքը, որը պաշտպանված կարգավիճակ է ստացել ԵՄ-ում՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից գրանցվելով որպես պաշտպանված աշխարհագրական նշում ունեցող արտադրանք։
Հունաստանը պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստված քաղցրավենիքները գոյություն են ունեցել Բյուզանդիայում և Եգեյան կղզիներում՝ թուրքերից առաջ։ Հունաստանի ճաշացանկում փախլավան նշված է որպես հունական։ Սակայն, ինչպես գրել է թուրքական թերթը, պատմաբանները կարծում են, որ աղանդերն իր ժամանակակից տեսքը ստացել է օսմանյան պալատի խոհանոցներում և հիշատակվում է պալատական գրքերում, որոնք թվագրվում են Մեհմեդ II Նվաճողի ժամանակներին (15-րդ դար)։
Հետևեք մեզ՝ այստեղ