Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


ՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարավային Աֆրիկայի խոշորագույն քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով, որ բոլոր առանց փաստաթղթերի ներգաղթյալները լքեն երկիրը,  հայտնում է BBC News-ը։

Հնարավոր բռնությունները կանխելու համար փողոցներում տեղակայվել են ոստիկանական ուժեր՝ մասնավոր պահնորդական կառույցների աջակցությամբ։ Հակամիգրացիոն խմբերը նախապես երեքշաբթի սահմանել էին որպես վերջնաժամկետ անօրինական ներգաղթյալների հեռանալու համար։

Շատ օտարերկրացիներ արդեն լքել են երկիրը՝ փրկվելով բռնությունից և ահաբեկումներից։ Հարավաֆրիկյան ոստիկանության տվյալներով՝ շուրջ 25 հազար մարդ հայրենադարձվել է, նրանց մեծ մասը՝ աֆրիկյան այլ պետությունների քաղաքացիներ։

Ոստիկանության նախարարությունը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ երկրում բողոքի ցույցերն ընթանում են հիմնականում խաղաղ, թեև արձանագրվել են թալանի և կողոպտման փորձերի առանձին դեպքեր։

Երկրի ֆինանսական մայրաքաղաք Յոհանեսբուրգում կենտրոնի խանութները փակվել են, իսկ ոստիկանական ներկայությունն ուժեղացվել է հիմնական փողոցներում։ Հիլբրոու թաղամասում, որտեղ մեծ թվով ներգաղթյալներ են ապրում, ներգրավվել է բանակը այն հաղորդումներից հետո, թե կրակել են դեռահասի վրա և ավտոմեքենա են հրկիզել։ Յոհանեսբուրգի մեկ այլ թաղամասում՝ Յովիլում, ցուցարարները քարեր են նետել՝ կոտրելով տների պատուհանները։

Գերմիստոնում ցուցարարները գնացել են այն տները, որտեղ կասկածել են, թե առանց փաստաթղթերի մարդիկ են բնակվում, վտարել են նրանց և հանձնել ոստիկանությանը՝ պահանջելով ստուգել բնակության կարգավիճակը։

Ոստիկանությունը հայտնել է հինգ մարդու ձերբակալության մասին՝ ամենախոշոր քաղաքային բնակավայրում՝ Սոուետոյում, խանութ թալանելու կասկածանքով։ Եվս մոտ տասը մարդ է ձերբակալվել Կվազուլու-Նատալ նահանգում՝ թալանի, ինչպես նաև հարձակումների ու ահաբեկումների համար։

Դուրբանում փակվել են քաղաքի կենտրոնի ձեռնարկությունները, իսկ ցուցարարներն իշխանություններին են հանձնել իրենց պահանջներով խնդրագրեր։

March and March խմբի առաջնորդ Ջակլինտա Նգոբեզե-Զուման հայտարարել է, որ բողոքի ցույցերը տեղի են ունենալու ամեն շաբաթ՝ վեց ամսվա ընթացքում, որպեսզի հասնեն երկիրն անօրինական ներգաղթյալներից «ազատելուն»։

Operation Dudula շարժման ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ մասնակիցները մտադիր են «հասնել» առանց փաստաթղթերի օտարերկրացիների ձերբակալություններին։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցույցերի նախօրեին հանդիպել է դրանց կազմակերպիչների հետ՝ փորձելով նվազեցնել լարվածությունը։ Նա կոչ է արել ակցիաներն անցկացնել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ ընդգծելով միգրացիոն բարեփոխումների անհրաժեշտությունը և հիշեցնելով, որ շատ օտարերկրացիներ երկրում են գտնվում օրինական հիմունքներով և իրենց ներդրումն են ունենում տնտեսության մեջ։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում բնակվում է ավելի քան երեք միլիոն գրանցված օտարերկրացի, սակայն անօրինական ներգաղթյալների հստակ թիվն անհայտ է։ Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

ՀԱՀ-ը մնում է Աֆրիկայում միգրացիայի գլխավոր ուղղություններից մեկը 1994 թվականից ի վեր, սակայն գործազրկության բարձր մակարդակը, որն անցնում է 30%-ը, ուժեղացրել է հակամիգրացիոն տրամադրությունները։

Աֆրիկյան մի քանի երկրներ, դրանց թվում՝ Նիգերիան, Գանան, Մալավին, Մոզամբիկը և Զիմբաբվեն, կազմակերպում են իրենց քաղաքացիների վերադարձը։ Իշխանությունները նաև ժամանակավոր ճամբարներ են տեղակայում և մարդկանց տեղափոխում ծագման երկրներ։

Ընդհանուր առմամբ բողոքի ցույցերն անցնում են լարվածության տարբեր աստիճաններով, սակայն իրավապահները նշում են, որ ավանդական զենքերի կիրառումը սահմանափակվում է, իսկ ոստիկանությունն առանձին դեպքերում առգրավում է վտանգավոր առարկաները։

ՀԱՀ-ում հակամիգրացիոն տրամադրությունները հին պատմություն ունեն և երբեմն հանգեցրել են բռնությունների։ Դիտորդների տվյալներով՝ այս տարի արդեն արձանագրվել են զոհեր, իսկ 2008 թվականին բռնության բռնկման ժամանակ ավելի քան 60 մարդ էր զոհվել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված