Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։
«Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հետևեք մեզ՝ այստեղ