Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ