Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Օմանը Մասկատում անցկացրել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, այսօր X-ի իր էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Պարսից ծոցի ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ հիմնվելով այս ամիս Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ժամանակավոր համաձայնագրի վրա։
Օրեր առաջ Իրանը վերահաստատեց, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։
Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը չի կարող երաշխավորվել անորոշ պայմանավորվածությունների, շրջանցիկ երթուղիների կամ այնպիսի որոշումների պայմաններում, որոնք հաշվի չեն առնում Իրանի դերը որպես ափամերձ պետություն», - հայտարարել էր Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ, ավարտելով Պարսից ծոցի երկրներ կատարած այցը, լրագրողներին ասել էր, որ եթե Իրանը սպառնա կամ արգելափակի նեղուցով անցնող նավերը, ապա «մենք խնդիր կունենանք»:
Ռուբիոն և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) համատեղ հայտարարության մեջ կոչ էին արել Հորմուզի նեղուցում ապահովել «ազատ, անվերապահ և անսահմանափակ նավարկություն»՝ առանց տուրքերի կամ «վերահսկողություն հաստատելու փորձերի»:
Հետևեք մեզ՝ այստեղ