ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտուկի նահանգում առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը։
Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մի շարք շրջաններում գետերի վարարման և մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 20 սմ-ով։
Վերջին տվյալներով՝ փրկվել և անվտանգ վայրեր են տեղափոխվել 60-ից ավելի մարդ։ Առնվազն չորս մարդ զոհվել է։ Մասնավորապես, մի քանի մարդ չի կարողացել դուրս գալ բնակելի տների նկուղներից։
Հետևեք մեզ՝ այստեղ