Ռուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը քննարկում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներքին շուկայի վառելիքային ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ երկրի ներքին սպառողների շահերը պաշտպանելու նպատակով արդեն ժամանակավորապես արգելվել է բենզինի և ավիացիոն կերոսինի արտահանումը։
«Այժմ քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը», — նշել է Պուտինը։
Նա հավելել է, որ խորհրդակցության ընթացքում կքննարկվի նաև ներքին շուկայում վառելիքի ավելցուկի առաջացման հավանականությունը։
«Մենք հենց դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի կանխենք հնարավոր խնդիրները։ Մեզ պետք չէ ինքներս մեզ համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել», — ասել է Ռուսաստանի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ ՌԴ-ում բենզինի պաշարներն այժմ կազմում են 1,7 մլն տոննա, ինչը գրեթե համապատասխանում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ գրանցվել է ընդամենը 4% նվազում։
«Այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել գործել հավասարակշռված և, անշուշտ, շատ զգույշ», — ընդգծել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ