ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Հասարակություն

2026թ-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

«Մենք արձանագրեցինք, որ ունենք բավականին հուսադրող ցուցանիշներ և կայուն աճ։ Շատ ավելի կարևոր է գալիք տարիների տեսլականը՝ մեր հաճախորդներին նոր, որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևորում եմ ԱրարատԲանկի զարգացումը նաև թվային ծառայությունների մատուցման ավելի լայն շրջանակի շուրջ, և մեր հաճախորդները կարող են ակնկալել, որ մոտ ապագայում ԱրարատԲանկը հանդես կգա մի շարք նոր պրոդուկտներով»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով «Նկատվում է, որ ԱրարատԲանկը լրացուցիչ ջանքեր է գործադրում Բանկի կառավարման համակարգի էլ ավելի բարելավման, ռիսկերի կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ ԱրարատԲանկը, ինչպես կար, այնպես էլ լինելու է Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր և կայուն ներկայացուցիչներից մեկը և շարունակելու է իր հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ, զսպել ռիսկերը, ինչպես դա արվել է վերջին տասնամյակների ընթացքում»։

2025թ-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  423,263 մլն ՀՀ դրամ։ 

2025թ.-ի ամփոփման արդյունքում Բանկի սեփական կապիտալը կազմել է 78,734 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 8,903 մլն ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

2025թ-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 55.3%-ը։

Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում  իրավաբանական անձանց վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10.2%-ով, մանրածախ վարկերը` 5.6%-ով, իսկ ֆինանսական վարձակալության ծավալները՝ 41%-ով:

2025թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  344,529 մլն ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 151,821 մլն ՀՀ դրամ։

2025թ-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 11,705 մլն ՀՀ դրամ։

ԱրարատԲանկի նոր տեսլականի մասին խոսելիս գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը նշել է «Առաջիկա տարիներին  Բանկի գործունեությունը կկենտրոնանա մի քանի ռազմավարական ուղղությունների  վրա, որոնցից են կայուն ֆինանսական արդյունքների ապահովումը, հաճախորդների փորձի շարունակական բարելավումը, թվային փոխակերպումը, ռիսկերի կառավարման, համապատասխանության, կիբեռանվտանգության և գործառնական կայունության հետագա ամրապնդումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացումը»։

Նշված առաջնահերթությունները սահմանելու են ԱրարատԲանկի զարգացման առաջիկա ուղղությունը՝ դեպի ավելի արդյունավետ, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին։

«35 տարվա վստահություն»՝ այս խորագիրն էր կրում տարեկան ժողովի գալա-ընդունելության հատվածը, որին ներկա էին ֆինանսական և գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կառույցների, բարձր տեխնոլոգիաների հատվածի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաճախորդներ և գործընկերներ։ 

Այս տարի լրացել է նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի հնգամյակը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկն իրականացրել է բազում ծրագրեր կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում, որի շրջանակներում Բանկի գործընկերներն են եղել տասնյակ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։ Գալա-ընդունելիության ժամանակ ցուցադրվեց նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի 2025 թվականի ամփոփիչ տեսանյութը, որտեղ ներկայացվել են Բանկի նախաձեռնությունները՝ ուղղված հասարակության կայուն զարգացմանն ու իրական ազդեցության ստեղծմանը։

«Մատենադարանի թռիչքաձև զարգացումներում՝ հատկապես գրավոր ժառանգության պահպանման ոլորտում, ԱրարատԲանկի մասնակցության դերը ուղղակի դժվար է գերագնահատել։ Բանկը դարձավ հայկական և միջազգային գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն երաշխավորներից մեկը։ Բանկի հետ բացել ենք ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան, ամբողջապես արդիականացվել է թանգարանի և գիտական մասնաշենքի անվտանգության և տեսահսկման համակարգը։ Բանկը հանդես է գալիս ամենամյա մեր միջազգային սեմինարի մշտական հովանավոր, որին 15 տարիների ընթացքում մասնակցել են միջազգային ավելի քան 145 կազմակերպություններ։ Եվ գիտեք, ԱրարատԲանկի դեպքում ավելորդ է խոսել հովանավորության մասին, Արարատ բանկի դեպքում չի կարելի օգտագործել «աջակցություն» բառը, որովհետև Բանկը Մատենադարանի գաղափարակիցն է, Մատենադարանի տնօրինության արժեքները և պատասխանատվությունը կիսող կառույց», նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ինՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել․ ՌԴ Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված