Երգչուհի Էմմիին մեղադրել են ստախոսության մեջ (լուսանկարներ)
LifeԵրգչուհի Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ինչը բուռն քննարկումների առիթ է տվել օգտատերերին:
Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Երբ դուք իմ սոց. կայքերում ինձ հետ եք, ես միշտ այսքա՜ն երջանիկ եմ ։)))»: Այս մեկնաբանությունը, դուր չի եկել օգատատերերից մեկին, ով երգչուհուն սուտ խոսելու մեջ է մեղադրել՝ մասնավորապես գրելով.

«Վայյյ ինչ էք ասում? ետ երբվանից սկսեցիք սիրել ժողովրդին, որ մի հատել երջանիկ եսսս ետքան)))) ամոթա ստերին վերջ չկա, քո դեմ բան չունեմ, բայց մեզանից լավ գիտես էմմի, որ գրածդ ապսուռդա»,-գրել է աղջիկը: Էմմին էլ, չկարողանալով անտարբեր մնալ իր հասցեին հնչած քննադատությանը, պատասխանել է.
«Կարիք չունեմ ստելու. քաղաքական նախընտրական արշավի չեմ մասնակցում»:
Աղբյուրը՝ Orer.am