Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պնդում է, որ հանրապետության ռազմածովային ուժերը Սիցիլիայի մոտ կալանավորել են «Deliver» լցանավը, որը պատկանում է ՌԴ այսպես կոչված «ստվերային նավատորմին»։ Այս մասին նախագահը գրել է X-ի իր էջում:
«Ֆրանսիայի ռազմածովային ուժերը երեքշաբթի օրը կալանավորել են «Deliver» նավթատար նավը, երբ այն Սիցիլիայի ափերի մոտ անցնում էր ծովային իրավունքի խախտումով»,- գրել է Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ Եվրոպան կշարունակի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում ամուր ու կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար:
«Մենք թույլ չենք տա, որ «ստվերային նավատորմը» շրջանցի պատժամիջոցները և ֆինանսավորի ռուսական ռազմական ջանքերը։
Եվրոպան վճռական է։ Այն կշարունակի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի համար պատերազմի գինը բարձրացնելու և Ուկրաինայում ամուր ու կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար»,- գրել է Մակրոնը:
Նշվում է, որ Ֆրանսիան այս գործողությունն իրականացրել է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ