Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Ավարտվել է ակնհայտ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Սերժիկ Սահակյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու միջոցով Ս. Սահակյանից կորզել է իրականությանÕ ¨ չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով տուժող Ա. Եղիազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սերժիկ Սահակյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ Ս. Սահակյանը հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին տեղեկացրել է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները չպահպանելու հետևանքով մահացած Ա. Եղիազարյանին ծանուցել է անվտանգության կանոնների պահպանման մասին, սակայն քննիչը հորդորել է, որ իր բացատրությունում և ցուցմունքներում չնշի այդ մասին, այլ ընդունի իր մեղքը՝ նշելով, որ այդ կերպ կազատվի քրեÕ �կան պատասխանատվությունից: Հավատալով և վստահելով քննիչին, նրա թելադրանքով իր բացատրությունում, ինչպես նաև ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ կերպ ընդունելով իր մեղքը, որ հանգուցյալին աշխատանքի պաշտպանության կանոնների մասին պատշաճ չի տեղեկացրել:

Իբրև ասվածի հիմնավորում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Սահակյանը ներկայացրել է «Աշխատանքի պայմաններին և պահանջներին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքի հետ կապված կանոնակարգող իրավական ակտերի և դրանց չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացած իրավական հետևանքների մասին» իր մեկ այլ աշխատակցի` Յու. Մկրտչյանին ծանուցելու մասին թերթիկի պատճենը և հայտնել, որ նմանատիպ ծանուցման թերթիկ ունեցել է նաև Ա. Եղիազարյանը, որը քննիչ Հ. Սրեյանի պահանջով հանձնվե լ է նրան:

Նշել է նաև, որ Ա. Եղիազարյանը և Յու. Մկրտչյանը ծանուցման թերթիկները ստորագրել են մեկ անգամ՝ ծանուցման թերթիկում նշված օրը՝ 2014թ. ապրիլի 1-ին:

Նախաքննության ընթացքում Յուրիկ Մկրտչյանի անվամբ լրացված և 2014թ. ապրիլի 1-ով թվագրված՝ հիշյալ ծանուցման թերթիկում «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց կատարված ստորագրությունների վաղեմությունը պարզելու նպատակով Ս. Սահակյանից առգրավվել է հիշյալ ծանուցման թերթիկի բնօրինակը և 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել փաստաթղթաբանական փորձաքննություն:

Համաձայն փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը տրամադրված 01.04.2014թ. թվագրված ծանուցման մեջ առկա «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց տեղավորված թվով 2 ստորագրություններն ունեն մինչև 1  տարվա կատարման վաղեմություն, ինչը վկայում է այն մասին, որ փաստաթուղթը չէր կարող կազմված լինել և ծանուցվել ինչպես Յու. Մկրտչյանին, այնպես էլ` Ա. Եղիազարյանին դրանում թվագրված օրը` 2014թ. ապրիլի 1-ին:

Այսինքն՝ Սերժիկ Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված