Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ


ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին

Հասարակություն

«Համաշխարհային հնարավորություններ և մասնագիտական աճ». հենց այս առանցքային թեմայի շուրջ հունիսի 19-ին Երևանում մեկտեղվեցին ՀՀ տարբեր մարզերի 8-12-րդ դասարանների շուրջ 70 առաջնորդ-աշակերտներ։

Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի (Ուսուցիչների առաջնորդության ծրագրի թիմի) կողմից՝ EasyPay-ի և Business Development Group (BDG)-ի հետ սերտ համագործակցությամբ։

Ֆորումի նպատակն է ընդլայնել պատանիների աշխարհայացքը, ձևավորել գլոբալ պատասխանատվության զգացում և օգնել նրանց՝ գիտակից մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ֆորումը մասնակիցներին զինում է անհրաժեշտ փափուկ հմտություններով և գործիքակազմով, որպեսզի նրանք կարողանան սեփական ուժեղ կողմերը համադրել 21-րդ դարի արագ փոփոխվող շուկայի պահանջների հետ՝ նվազեցնելով ապագայի հանդեպ անորոշության զգացումը։

Միջոցառումն ուներ հագեցած ծրագիր, որում ընդգրկված էին նաև մասնակից աշակերտների համար պրակտիկ աշխատարաններ և ակտիվ քննարկումներ՝ որակյալ կրթության, կայուն համայնքների, բնապահպանության և արժանապատիվ աշխատանքի թեմաներով։ Փիթչերի և World Café-ի շրջանակում մասնակիցները ծանոթացան «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» (ՓՀՈՒ) ընթացիկ ծրագրերին և վերլուծեցին, թե ինչպիսի առաջնորդների կարիք ունի 21-րդ դարը։ Իսկ գործնական աշխատարանների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից մասնագիտություններին և արհեստական բանականության (AI) դերին՝ որպես ապագայի մասնագիտություններում օգնող հզոր գործիքի։

«Ապագայի առաջնորդներ» ֆորումն ամփոփվեց ինքնաճանաչման «Իկիգայ և Առաջնորդություն» վարժանքով, որը պատանիներին կօգնի ուրվագծել իրենց ապագայի տեսլականը։ «Իկիգայը» ճապոնական փիլիսոփայություն է, որը բառացիորեն մոտ է «ապրելու պատճառ», «կյանքի իմաստ» կամ «այն, ինչի համար արժե արթնանալ առավոտյան» գաղափարին։ Այն  կենտրոնանում է մարդու կյանքի նպատակի և ներքին մոտիվացիայի բացահայտման վրա՝ համադրելով անձնական հետաքրքրությունները, կարողությունները, հասարակական օգտակարությունն ու մասնագիտական իրացումը։

Ֆորումի մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ շեշտելով, թե որքան օգտակար են այսպիսի հավաքները ժամանակակից աշխարհի լավագույն փորձը հայկական կրթական համակարգին և հատկապես մարզային մասնագետներին փոխանցելու տեսանկյունից։ Ռոզի Կարապետյանն Իրինդի միջնակարգ դպրոցից միջոցառումն այսպես ամփոփեց․ «Ես կարծում եմ, որ երբ հավելյալ ուշադրության են արժանացնում պատանու խոսքը և մտածողությունը, դա նրան տալիս է կարևորության զգացում, որի շնորհիվ նա ինքնադրսևորվում է ու զարգացնում իր կարողությունները, այդ թվում՝ առաջնորդականը։ Այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևոր են մարզերի երեխաների համար, մեծ թռիչք են հաղորդում մեզ, նաև արժեհամակարգ են ձևավորում»։

Մի քանի տարի շարունակ ֆորումին մասնակցած Մարցի միջնակարգ դպրոցի աշակերտ Լյովա Աֆիցարյանի ինֆորմատիկայի ուսուցչուհին՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ Միլենա Ասրյանը, փաստեց. «Այս ֆորումի ստեղծած արժեքը ես տեսնում եմ իմ աշակերտի օրինակով։ Արդեն երեք տարի է, ինչ նա մասնակցում է այս նախաձեռնությանը, և այսօր, հետադարձ հայացք գցելով առաջին տարվան, ես տեսնում եմ տպավորիչ փոխակերպում։ Ֆորումը տարեցտարի հղկեց նրա ներուժը՝ հետաքրքրասիրությունից ապահովելով անցում դեպի հասուն, ինքնավստահ և նպատակասլաց առաջնորդի մտածելակերպ»։

Ֆորումի կազմակերպիչները հավատացած են, որ համագործակցության այսպիսի ձևաչափերը թույլ են տալիս ավելի շատ պատանիների ներգրավել, զարգացնել նրանց առաջնորդական կարողությունները և հատկապես նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով նպաստել ստացված գիտելիքները փոխանցելի դարձնելուն։ Հաջորդ տարիների համար կազմակերպիչները նախանշում են համաժողովն ավելի մասնակցային դարձնել և նախապես տարվող աշխատանքի միջոցով բարձրացնել տղաների մասնակցության աստիճանը։

Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան
Ամենադիտված