Բելգիայի բնակիչներին ճառագայթման դեմ հաբեր կբաժանեն
HeaderԲելգիայի բնակիչներին կբաժանեն յոդ պարունակող հաբեր, որոնք թուլացնում են ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հայտնել Է Libre Belgique թերթը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարության ղեկավար Մեգի դը Բլոկին:
Հրատարակության տվյալներով՝ ֆեդերալ կառավարությունը 20-ից մինչեւ 100 կիլոմետր Է ընդլայնել այն բնակավայրերում հակառադիացիոն հաբերի կանխարգելիչ բաշխման գոտին, որոնք հարում են միջուկային կենտրոններին: Այսպիսով, հաշվի առնելով բելգիական Վալոնիայում եւ Ֆլանդրիայում ատոմակայանների դիրքերը, պոտենցիալ վտանգավոր գոտում Է հայտնվել թագավորության ամբողջ բնակչությունը:
2011 թվականին Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի կապակցությամբ Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել մինչեւ 2025 թվականը փակել երկրի բոլոր ատոմային կայանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AP