Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղել, նրանց այլ ինքնաթիռով կուղարկեն Մոսկվա։ Այս մասին գրել է «Ինտերֆաքսը»։
Մինչ այդ հաղորդվել էր, որ ինքնթիռը Դաղստանի վրայով թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է տվել՝ սրահի ճնշման իջեցման սենսորի ակտիվացման պատճառով։
Ըստ ռուսական աղբյուրների, թռիչքից մոտ 50 րոպե անց ակտիվացել է սրահի սենսորներից մեկը, ինչի պատճառով Boeing 737-800-ի անձնակազմը 7700 աղետի ազդանշան է տվել։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։
Հետևեք մեզ՝ այստեղ