Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին հայտարարել է, որ հրաժարվում է որպես նվեր ամենագնաց ընդունել նույն քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանից:
«Ես չեմ պատրաստվում ընդունել այդ ամենագնացն այդ գրողի տարած Արմանից։ Բացառված է, որ ես այն վերցնեմ նրանից։ Այդ տղան ոչ մի անգամ ձեռքս չի սեղմել։ Ստացվում է՝ ես ամեն օր պետք է շրջեմ իմ թաղամասում այն մեքենայո՞վ, որն ինձ համար գնել է այդ տղա՞ն։ Չգիտեմ… Արմանը բացարձակապես պարտավոր չէ ինձ որևէ բան գնել»,– Ջո Ռոգանին տված հարցազրույցում ասել է Գեյջին, որի խոսքերն է մեջբերում Championship Rounds-ը։
Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի մարտիկի այս հայտարարությանը՝ որոշելով ամենագնացը նվիրել իր երկրպագուներին.
«Եթե չես ուզում, ապա գնա գրողի ծոցը։ Ես այն կնվիրեմ իմ հետևորդներից որևէ մեկին։ Եվ ես քեզ կոչնչացնեմ մենամարտում»,- հայտարարել է Արմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը խոստացել էր Ջասթինին նրա հայեցողությամբ ցանկացած ամենագնաց նվիրել՝ Իլիա Թոփուրիայի նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում։ Տիտղոսային մենամարտում Գեյջին չորրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Թոփուրիային և նվաճել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Հատկանշական է նաև, որ այդ դիմակայությունում հայ մարտիկը 1 միլիոն դոլար խաղադրույք էր կատարել Գեյջիի հաղթանակի վրա՝ արդյունքում շահելով 5,7 միլիոն դոլար։
Հետևեք մեզ՝ այստեղ