Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ


34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ փորձում են ֆինանսական օգնությունը ներկայացնել որպես տնտեսական հաջողություն։ Մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ և անհարմար է. երկիրը կորցնում է իր հիմնական արտահանման շուկաները, գյուղացիներն ու արտադրողները կրում են վնասներ, իսկ կառավարությունը հերթական անգամ խոսում է ոչ թե խնդրի պատճառների, այլ դրա հետևանքները մեղմելու մասին։

Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումները բացահայտեցին մի փաստ, որի մասին տնտեսագետները տարիներ շարունակ զգուշացնում էին։ Հայաստանը չունի արտահանման դիվերսիֆիկացման իրական ռազմավարություն։ Տարիներ շարունակ իշխանությունները հայտարարում էին նոր շուկաների նվաճման, տնտեսական հեղափոխության և արտահանման աննախադեպ աճի մասին, սակայն առաջին լուրջ փորձությունը ցույց տվեց, որ այդ հայտարարությունների զգալի մասը գոյություն ուներ միայն պաշտոնական ելույթներում։

Երբ սահմանափակումների հետևանքով դժվարությունների առաջ կանգնեցին գյուղացիներն ու արտահանողները, իշխանությունները սկսեցին վստահեցնել, թե հայկական արտադրանքի համար արագորեն նոր շուկաներ են գտնում։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ բարձրաձայնված խոստումների և իրականության միջև մեծ տարբերություն կա։ Արտադրանքի մի մասը պարզապես չկարողացավ հասնել նոր սպառողների, մի մասը վերադարձվեց, իսկ բազմաթիվ տնտեսվարողներ մնացին չիրացված բերքի և ֆինանսական կորուստների առաջ։

Այս ամենի ֆոնին հայտարարվեց, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրո՝ Ռուսաստանի սահմանափակումներից տուժած ոլորտներին աջակցելու նպատակով։ Իշխանությունները դա ներկայացնում են որպես կարևոր ձեռքբերում, սակայն իրականում այդ հայտարարությունը մեկ այլ հարց է առաջացնում. եթե տնտեսությունը ճիշտ էր կառավարվում, եթե նոր շուկաները վաղուց գտնված էին, եթե արտահանման քաղաքականությունն արդյունավետ էր, ապա ինչո՞ւ են այսօր անհրաժեշտ միլիոնավոր եվրոների փոխհատուցումներ։

Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները նախ ձախողում են տնտեսական քաղաքականությունը, հետո նույն ձախողումների հետևանքները մեղմելու համար արտաքին աջակցություն են ներգրավում և դա ներկայացնում որպես հաջողություն։ Սակայն օգնությունը չի վերադարձնում կորցրած շուկաները, չի վերականգնում խզված առևտրային կապերը և չի փոխհատուցում տարիներով կառուցված արտահանման համակարգի թուլացումը։

Առավել մտահոգիչն այն է, որ կառավարությունը շարունակում է խուսափել պատասխանատվությունից։ Ոչ ոք չի բացատրում, թե ինչու տարիներ շարունակ չի ստեղծվել արտահանման անվտանգության համակարգ, ինչու տնտեսվարողները մնացին մեկ շուկայից չափազանց կախված, և ինչու հերթական ճգնաժամի ժամանակ պետության հիմնական առաջարկը կրկին արտաքին դրամաշնորհների սպասումն է։

Տնտեսական քաղաքականության արդյունավետությունը չափվում է ոչ թե ստացված օգնության չափով, այլ նրանով, թե որքան կայուն է տնտեսությունը ճգնաժամի պայմաններում։ Իսկ եթե յուրաքանչյուր արտաքին սահմանափակումից հետո տնտեսվարողներին փրկելու համար անհրաժեշտ են նոր ֆինանսական ներարկումներ, դա արդեն ոչ թե հաջողության, այլ կառավարման լուրջ խնդիրների մասին է խոսում։

Այսօր իշխանությունները խոսում են 34 միլիոն եվրոյի մասին։ Սակայն գյուղացիներին, արտահանողներին և արտադրողներին ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է պատահել, որ տարիներ շարունակ խոստացված տնտեսական վերափոխումների արդյունքում Հայաստանը կրկին հայտնվել է այն իրավիճակում, երբ սեփական արտադրանքը վաճառելու համար ստիպված է ոչ թե նոր շուկաներ ցուցադրել, այլ հերթական օգնության ծրագրի հույսին մնալ։

Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Սեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծերՊարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան
Ամենադիտված