Մսային լցոնով պատրաստված այս համեղ կարտոֆիլային ջեռեփուկը, կհավանեն և մսակերները և կարտոֆիլի սիրահարները
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը աղաջրի մեջ եփում ենք։ Այնուհետև ջուրը թափում ենք, ավելացնում ենք կարագը և խյուս ենք պատրաստում։

- Սոխը խորանարդաձև կտրատում ենք, այնուհետև լցնում ենք բուսայուղով թավայի մեջ և տապակում ենք։
Ավելացնում ենք մսի խճողակը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Աղ և պղպեղ ենք անում:
- Լոլիկների վրա եռացրած ջուր ենք լցնում և 5 րոպե թողնում ենք։

- Ջուրը թափում ենք և լոլիկը կեղևազատում ենք։ Լոլիկները խորանարդաձև կտրատում ենք։

- Խճողակի եփվելուց հետո վրան կտրատած լոլիկներն ենք ավելացնում և մոտ 5 րոպե թույլ կրակի վրա շոգեխաշում ենք։

- Խճողակը դնում ենք հրակայուն ձևամանի մեջ և հարթեցնում ենք։

- Վրան խիտ և հավասար կարտոֆիլի խյուսի շերտն ենք լցնում։

- Պանիրը անցկացնում ենք քերիչով և լցնում ենք խյուսի շերտի վրա։ Թխում ենք 30-35 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Այսպիսով, ստացանք մսային լցոնով շատ համեղ կարտոֆիլաին ջեռեփուկ, որը կարող ենք պատրաստել նաև փոքր ձևամանների մեջ և մատուցել