Գրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. Fars
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Շվեյցարիայի Բյուրգենշտոկում, որտեղ անցկացվում են Իրան-ԱՄՆ բանակցությունները։
Fars գործակալության փոխանցմամբ՝ Գրոսսին X-ի իր էջում գրել է, որ Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ։ Քննարկման թեման եղել են Իրանի շուրջ վերջին զարգացումները, հետագա քայլերը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դերը։
Գրոսսին նշել է, որ այս կարևոր փուլում անհրաժեշտ է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային՝ ՄԱԳԱՏԷ-ին ցուցաբերած երկարամյա աջակցության և բազմակողմ դիվանագիտությանը նվիրվածության համար։
Ավելի վաղ Fars-ը գրել էր, որ Գրոսսին չէր բացառել իր մասնակցության հնարավորությունը Բյուրգենշտոկում անցկացվող քննարկումներին՝ ընդգծելով, որ պետք է հստակեցվեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող տեխնիկական հարցերը և ՄԱԳԱՏԷ-ի դերակատարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ