Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանի միջուկային ծրագիրը և Լիբանանում կրակի դադարեցումը կլինեն Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ հույս կա, որ մենք առաջընթացի կհասնենք միջուկային հարցում, Լիբանանում հրադադարի հարցում: Սրանք այն երկու առանցքային խնդիրներն են, որոնց վրա մենք կենտրոնանալու ենք: Վստահ եմ, որ կան նաև հարցեր, որոնք ցանկանում են քննարկել իրանցիները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում՝ Շվեյցարիա մեկնելուց առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ