Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը լիովին կվտանգվի, եթե նրանք չկարողանան Իսրայելին ստիպել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Չնայած Իրանը կատարեց իր պարտավորությունները, մյուս կողմը պարտավոր էր սիոնիստական ռեժիմից (նկատի ունենալով Իսրայելը) ստանալ հրադադար։ Սակայն, այս հարցում չգործելով, այն ուղղակիորեն խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունները։
Առաջին կետի խախտումը կասկածի տակ է դնում ամբողջ համաձայնագիրը, և եթե մյուս կողմը անհապաղ չձեռնարկի անհրաժեշտ միջոցները, ապա բոլոր պայմանավորվածությունները լրջորեն կվտանգվեն», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոընկերության եթերում։
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբը հայտարարեց, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով, խախտելով Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ