Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը պատրաստ է հակազդեցություններ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի կատարել նախկինում ստորագրված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Եթե թշնամին հրաժարվի կատարել իր հստակ պարտավորությունները կամ խոչընդոտի դրանց իրականացմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր ռազմավարական կարողությունների վրա, անպայման կձեռնարկի պատասխան կոշտ միջոցներ», – ասել է նա Իրանի պետական հեռարձակողի եթերում։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով, ինչը խախտում է Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ